ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am
![Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am](up/article/big/file_51241_6027841.jpg)
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 29-ին EbioMedicine հանդեսում: Հեղինակները գտնում են, որ այդ նյութը կարող է կյանքը եևկարացնել մոտավորապես 10 տոկոսով:
«Մենք փնտրում ենք պատրաստուկներ, որոնք ընդունակ կլինեն ոչնչացնել վնասված ծերացող բջիջները, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի են կուտակվում` օրգանիզմի համար դառնալով վնասակար: Պարզվում է, որ ֆեզիտինը բնական միջոց է, որը կարող է ընտրողաբար և արդյունավետ սպանել ծերացող բջիջները, կամ՝ պակասեցնել նրանց ու բորբոքային սպիտակուցների արտադրությունը». ասում է Միննեսոտի Համալսարանում ծերության բիոլոգիայի և նյութափոխանակության ինստիտուտի (Institute on the Biology of Aging and Metabolism at the University of Minnesota) ղեկավար Լաուրա Նիդերնհոֆերը:
Բջիջները ծերանում են, երբ ծերության հետևանքով հասնում են որոշակի վնասման: Երիտասարդների իմուն համակարգն ընդունակ է մաքրել օրգանիզմը ծերացող բջիջներից, բայց, մեծանալուն համընթաց, այդ գործընթացը գնալով դժվարանում է: Այդ բջիջների կուտակումը կարող է առաջացնել բորբոքում և արտադրել հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Ֆիզետինը պատկանում է սենոլիտիկներին, որոնք ոչնչացնում են ծերացող բջիջները: Այդ հատկությունը ստուգելու համար գիտնականները ֆիզետինը տվել են ծերացող մկներին:
«Հատկանշական է, որ այդ մկների մոտ առողջ կյանքի տևողությունը աճել է 10 տոկոսով». -հայտնում է հետազոտման հեղինակ Պոլ Ռոբբինսը (Paul Robbins) Միննեսոտի համալսարանից:
Հետազոտողներն լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են նաև ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա, որպեսզի հասկանան, թե ինչպես է ֆիզետինն ազդում ո՛չ միայն մկների, այլ նաև մարդկանց վրա: Եվ քանի որ այն կարողացել է պակասեցնել ծերացող բջիջների քանակը նաև մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր է այն կազդի նաև մարդկանց վրա:
Այնուամենայնիվ, մրգերում և բանջարեղենում պարունակվող ֆիզետինի քանակն անբավարար է ծերացող բջիջների անհրաժեշտ քանակի քայքայման համար: Գիտնականները դեռ պետք է գտնեն նրա արդյունավետ դոզան:
Հունիսին Nature Medicine հանդեսում լույս տեսած հոդվածում ասվում է, որ ֆիզետինը կարող է լավացնել ծերության ժամանակ օրգանիզմի գործունեությունը, իսկ Aging Cell հանդեսում օգոստոսին հրապարակված հոդվածը պնդում է, որ ծերացող բջիջները կարող են կապ ունենալ Այցհեյմերի հիվանդության հետ:
Ֆիզետինը ներկայում կլինիկական հետազոտություն է անցնում Մեյո կլինիկայում և այն կարող է ծերացող բջիջների դեմ պայքարի համար արդեն հասանելի լինի մոտակա մի քանի տարում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com](up/article/small/file_58034_7078502.jpg)
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
![](images/calendar.png)
![Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57876_7217296.jpg)
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
![](images/calendar.png)
![Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57652_6998767.jpg)
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
![](images/calendar.png)
![Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը](up/article/small/file_57534_5368077.jpg)
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
![](images/calendar.png)
![Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա](up/article/small/file_57492_1082702.jpg)
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
![](images/calendar.png)
![Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail](up/article/small/file_57239_1498164.jpg)
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
![](images/calendar.png)
![Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am](up/article/small/file_55670_8378261.jpg)
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
![](images/calendar.png)
![Սուրճ և սեքս. urolog.am Սուրճ և սեքս. urolog.am](up/article/small/file_55634_8199462.jpg)
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am](up/article/small/file_55369_3810074.jpg)
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում. armeniamedicalcenter.am Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55278_8655712.jpeg)
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն